Հանրային քննարկում՝ երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունների թեմայով
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունների թեմայով հանրային լայն քննարկում կազմակերպելու համար հրավիրում են բոլոր շահագրգիռ կազմակերպություններին (հասարակական միավորումներ):
Քննարկումը տեղի կունենա 2018 թ. մայիսի 24-ին, ժամը 15-ին:
Մասնակիցներին խնդրում են ժամը 14.45-ին լինել ՀՀ ոստիկանության շենքի գլխավոր մուտքի մոտ (Նալբանդյան 130):
Հրավերն ընդունելու մասին խնդրում պետք է տեղյակ պահել մինչև մայիսի 24-ի ժամը 14-ը:
Էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]:
Տեղեկատու հեռախոս՝ 011-56-02-63:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան