ՀՀ նախագահը քոչարի պարեց ցուցարարների հետ
ՀՀ նախագահի նստավայրի դիմաց «Ամուլսարն առանց հանքի», «Մենք ենք տեր մեր երկրի», «Ոչ հանքերին» պահանջով բողոքի ակցիա էր իրականացվում: Նրանք նշեցին, որ նամակ են բերել՝ հանձնելու ՀՀ նախագահի գրասենյակ:
«Եթե նախագահը դուրս գա, ավելի լավ»,-հայտարարեցին ակցիայի մասնակիցները:
Բողոքի մասնակիցների հետ հանդիպմանը դուրս եկավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Մինչ նրա դուրս գալը ակցիայի մասնակիցները նամակն արդեն արկղի մեջ էին գցել, հույս հայտնեցին, որ հնարավորինս կարճ ժամանակում պատասխան կստանան:
Ա. Սարգսյանը նշեց, որ երկրում կարևոր շատ խնդիրներ կան, առանձնացրեք կարևորագույն մի քանիսը՝ անվտանգությունը, կրթությունը:
Անդրադառնալով նրանց կողմից բարձրաձայնած խնդրին, ասաց՝ հարցն ուսումնասիրության կարիք ունի: Նա մեկ անգամ էլ հայտարարեց, որևէ կապ չունի Ամուլսարի հանքի, «Լիդիան» ընկերության հետ:
«Երբեք չեմ ունեցել կապ, մի քանի ամիս եղել եմ տնօրենների խորհրդի անդամ»,-ասաց նա:
Արմեն Սարգսյանը ակցիայի մասնակիցների հետ նաև այլ հարցերի շուրջ խոսեց, օրինակ հիշեցրեց, որ վարկերի էֆեկտիվության համար պատասխանատու է ոչ թե բանկը, այլ վարկը վերցնողը:
«Եկեք ճիշտ հասկանանք՝ ներդումները պետք է քաջալերենք, բայց մեր արժանապատվությունը, պետականությունը չպետք է զոհենք: Բոլորիս համար մենք բոլորս պատասխանատու ենք նախագահից մինչև ով ուզես, այդ դեպքում երկիրը երկիր կդառնա»,-ասաց նախագահը:
Արմեն Սարգսյանի հետ զրույցից հետո ակտիվիստները նախագահին հրավիրեցին փողոցում իրենց հետ քոչարի պարելու: Նախագահը չմերժեց:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի համար հասկանալի չէ, թե ինչու մարդիկ չեն դադարեցնում ակցիաները
- Գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը
- Սանասարյանը ներկայացրել է Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում նկարագրված բնապահպանական ռիսկերը
- ՀԲՃ. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից
- Արմեն Սարգսյանն ասել է՝ Ամուլսարի հետ գործ չունի. «Հրապարակ»
- Ամուլսարում ոսկու առաջին կորզումը սպասվում է 2018-ին
- ՀԲՃ. Հասմիկ Պապյանը միացավ Ամուլսարի հանքի դադարեցման ստորագրահավաքին
- «Լիդիան Ինթերնեյշնլը» Ամուլսարի օրինակով փորձում է ցույց տալ, որ հանքարդյունաբերությունն այլ կերպ կարող է իրականացվել. Հովարդ Սթիվենսոն
- Ամուլսար. Կա շահ, կտան բնապահպանական փորձաքննության եզրակացություն. Կարծիքներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան