«Ժողովուրդ». Ֆելիքս Ցոլակյանի և Շիրակ Թորոսյանի հարցով ՀՀԿ-ում քննարկում եղել է, բայց որոշում չի կայացվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ականները ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել խմբակցության գծից շեղված և Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած անկուսակցական պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանի և Շիրակ Թորոսյանի արարքի հետ: ՀՀԿ խմբակցության վերջին նիստի ժամանակ քննարկվել է այս պատգամավորների հարցը, սակայն որոշում չի կայացվել»:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ֆելիքս Ցոլակյանը նշել է. «Ես ասացի իմ կարծիքը, որ ես նորից շարունակելու եմ քվեարկել իմ խղճին համապատասխան և չեմ շեղվելու իմ գծից, և այդպես է լինելու իմ հետագա վարքագիծը։ Դրանից հետո նրանք ասացին, որ երկու քվեարկությունը բավարար չէ, երեք քվեարկություն պետք է լինի, որ ինձ հեռացնեն։ Սպասենք երրորդին, ինչ ասեմ…»:
Հարցին, թե ինքը կրկին խմբակցությունից տարբեր կքվեարկի արդյոք առաջիկայում, Ցոլակյանը նշել է. «Տեսեք, նախագծեր կլինեն, որոնք թե՛ հանրապետականը, թե՛ կառավարությունը, ով ուզում է ներկայացնի, ինձ համար միևնույն է։ Կարևոր չէ ինձ համար, թե ով է ներկայացրել։ Կարևորն այն է, որ եթե ես գտա տվյալ նախագծի մեջ մի բան, որը հակասում է իմ տրամաբանությանը, ես դրան դեմ եմ քվեարկելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան