Կեշա թութակի մասին կարճամետրաժ ֆիլմի արտադրությունը կավարտվի այս տարի
«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան նախատեսում է այս տարեվերջին ավարտել Կեշա թութակի արկածների մասին կարճամետրաժ ֆիլմի արտադրությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ, «Սոյուզմուլտֆիլմի» խորհրդի նախագահ Յուլյանա Սլաշչևան ասել էր, որ ստուդիան աշխատում է Կեշա թութակի մասին մուլտֆիլմի շարունակության վրա:
«Անառակ թութակի վերադարձը» սիրված մուլտիպլիկացիոն սերիալը, որի սցենարը գրել է Ալեքսանդր Կուրլյանդսկին, էկրաններին բարձրացել է 1980-ականների սկզբին և 2000-ականներին: Կեշա թութակի ձայնը հնչյունավորել է Գենադի Խազանովը: