«Հրապարակ». Փաշինյանի թիմում կադրային լուրջ սով է եղել նշանակումների ժամանակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային լուրջ սով է եղել, և նշանակումների ժամանակ բազմաթիվ այլ տարբերակներ են քննարկվել․ մինչև Արտակ Զեյնալյանի՝ արդարադատության նախարար նշանակվելը, այդ պաշտոնն առաջարկել են Էդմոն Մարուքյանին, վերջինս չի համաձայնել՝ պատճառաբանելով, թե ինքը պառլամենտում ավելի մեծ գործ կանի թիմի համար։
Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, հեռահար նպատակը գլխավոր դատախազի պաշտոնն է եղել։ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին էլ առաջարկվել է ՊԵԿ ղեկավարի պաշտոնը, չի համաձայնել։ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցանկացել է տնտեսական բլոկում տեղ զբաղեցնել, չի ստացվել։ Թիմում մտահոգություններ կան նաև «փոխարինող սաստավի» առնչությամբ։ «Եթե նախարարներից որևէ մեկը չկարողանա գլուխ հանել, պետք է նոր մարդ նշանակել, իսկ կոմպետենտ նորեր շատ «չկան»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները