Առողջություն 14:00 24/05/2018 Հայաստան

Մի քանի միլիարդ ծախսել ենք, սարքերը դրել ենք, կողպեքը կախել ու գնացել մեր գործերով. վարչապետ

Գործադիրի այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն, կլուծարվի «Ճառագայթային բուժման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնելով որոշման նախագիծն՝ ասաց, որ  2010 թվականին ընդունված համապատասխան որոշմամբ՝ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկրորդ փուլով նախատեսվել էր հիմնադրել Ճառագայթային կենտրոն, որի ողջ աշխատանքը պետք է իրականացվեր Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։

Սակայն ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխության արդյունքում, ըստ նախարարի, հայկական կողմը խնդրել է ՀԲ-ին Ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծման համար նախատեսված գումարները վերաբաշխել այլ ուղղություններով, արդյունքում, ձեռնարկվել է վարկային համաձայնագրի փոփոխության գործընթացը։

«Վարկային համաձայնագրի գումարներն ուղղվելու են Մարտունի քաղաքում և Վայոց Ձորում բժշկական կենտրոններ կառուցելուն, ինչպես նաև համապատասխան բժշկական սարքավորումներով և կահույքով հագեցնելուն»,- նշեց նա: 

Արսեն Թորոսյանն ասաց, որ ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծման համար պետական բյուջեով ևս հատկացումներ նախատեսված չեն, ուստի առաջարկվում է այն լուծարել: Այդուհանդերձ, ըստ նախարարի, կարևորելով այս ուղղությունն առողջապահությունում,  պլանավորվում է ոլորտը զարգացնել մասնավոր ներդրողների կողմից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե երբ է եղել առաջին փուլը.  «Ես տեղյակ եմ, որ այնտեղ ձեռք ենք բերել ցիկլատրոն կոչվող սարքը, որով նախատեսվում էր իզոտոպների արտադրություն, ինչը պետք է օգտագործվի օնկոլոգիական հիվանդությունների բուժման դիագնոստիկայի համար»:

Արսեն Թորոսյանն ասաց՝ դեռ 2009 թվականից սկսած որոշում է կայացվել, որ Հայաստանին անհրաժեշտ է նման ախտորոշման կենտրոն և մինչ օրս էլ նման կենտրոն չկա, ինչի արդյունքում հիվանդները բուժման նպատակով այլ երկրներ են գնում:

«Այդ ծրագրի շրջանակներում բազմաթիվ իրավական ակտերով պետական բյուջեից ծախսվել է մոտ 2,2 մլրդ դրամ և 5,4 միլիոն եվրո բելգիական վարկ, որի շրջանակներում ոչ միայն ցիկլատրոն է տեղադրվել, այլև հենց ախտորոշիչ սարքավորումները։ Միջազգային չափանիշներին համաձայն կառուցվել է շենքը, աշխատանքի 95%-ը կատարված է, բայց տարատեսակ խոչընդոտների պատճառով գործընթացը չի շարժվել։ Ես ինքս էլ պետք է Ձեզ խնդրեի, որ այդ հարցը մենք լուծենք: Տեղյակ եմ նաև, որ ներգրավված են եղել այլ  գերատեսչություններ, Ձեր հանձնարարությամբ կարող ենք քննարկել, հասկանալ՝ ինչ լուծումներ կարող ենք տալ։ Այս պահի դրությամբ չի գործում, բելգիական վարկն էլ մարվում է աստիճանաբար, 1,2 մլն եվրոն արդեն մարվել է», - հայտնեց  նախարարը։

«Այսինքն՝ մի քանի միլիարդ ծախսել ենք, այդ սարքերը դրել ենք, կողպեքը կախել ենք դռանը ու գնացել մեր գործերով: Ի՞նչ  խոչընդոտներ են եղել», - արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախարարը պատասխանեց, որ իրականում բարդ պրոցես է եղել՝ սկսած միջազգային կոնսուլտանտների ներգրավումից, վերջացրած մրցույթի հայտարարմամբ, բայց քանի որ աշխատանքն ամբողջությամբ չի ավարտվել, կենտրոնի կոնցեսիոների հետ հանձնում-ընդունում չի կատարվել։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տարօրինակ պատմություն է, երբ գործի 95%-ն արված է, և փաստորեն, արդեն 10 տարի ոչինչ չի արվել, որ այդ 5%-ն արվի. «Հիմա ո՞նց ենք լուծելու այդ խնդիրը»: 

Արսեն Թորոսյանն առաջարկեց Արդարադատության նախարարության հետ իրավական տեսանկյունից խորհրդակցեն, թե ինչ լուծումներ կան, հետո ներկայացնեն, թե ինչպես կարող են սեղմ ժամկետում գործարկել կենտրոնը:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝  արդյոք չեն հնացե՞լ այդ սարքավորումները։ Նախարարը պատասխանեց, որ դրանք երբևէ չեն օգտագործվել, պահման պայմաններն էլ պատշաճ մակարդակում են եղել։

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ հայտնեց, որ խնդիրը գտնվում է իր ուշադրության կենտրոնում, իրենք զբաղվում են դրանով: Այստեղ, ըստ նրա, անհրաժեշտ են իրավական լուծումներ՝ պայմանավորված տեխնիկական խնդիրներով:

«Առողջապահության նախարարության հետ կաշխատենք, կառաջարկենք լուծումներ: Այստեղ նաև հնարավոր է վեճ ծագի անձանց հետ, որոնք ներդրումներ են արել կամ շահ են ունեցել: Կփորձենք հնարավորինս կոորդինացնել և հավասարակշռել այս ամենը»,- ասաց արդարադատության նախարարը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարելի է քննարկել նաև այն տարբերակը, եթե ոլորտի շահագրգիռ ընկերությունները հետաքրքրված են, գուցե բաժնեմասերով ընկերություն ստեղծվի, որը նաև օգտվի ախտորոշիչ կենտրոնից և բուժական մասի աշխատանքից։

«Համենայնդեպս, պետք է ինտենսիվ աշխատել, քանի որ արդեն այդքան  գումար  ծախսվել է», - նշեց վարչապետը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}