Անհրաժեշտ է վիճակագրություն նայել՝ որ վարորդներն են, որ այդ տուգանքները չեն վճարել. փաստաբան
ՀՀ ոստիկանության՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ կատարված փոփոխությունները դրական նշանակություն կարող են ունենալ սոցիալական վիճակի բարելավման առումով։ Մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը «Վարորդի ընկեր» հկ նախագահ Տիգրան Քեյանը նշեց, որ փոփոխությունները վերաբերում են հիմնականում այն խախտումներին, որոնք ըստ էության մարդու կյանքին, առողջությանը վնաս չեն պատճառել, հիմնականում դրանք կանգառի-կայանման կանոնների խախտումների հետևանք-տուգանքներն են, որոնք առհասարակ երթևեկությանը խոչընդոտ չէին կարող հանդիսանալ։
Քեյանը նշեց, որ իրենք նախկինում ՃՈ-ին բազմիցս մոտեցում փոխելու հորդորներ են արել։ ՀԿ նախագահի խոսքով՝ դա դրական կազդի մարդկանց սոցիալական վիճակի բարելավման վրա. մարդիկ լրացուցիչ ծախս չեն ունենա, այդ գումարն ընտանիքի վրա կծախսեն։
Փաստաբան Գագիկ Մելիքյանի գնահատմամբ՝ իրականում բավական շատ են անիմաստ այդ խախտումները, որոնք արձանագրվում են, եթե մեքենան կայանվել է հետիոտնային անցումից կամ երթևեկելի մասից հինգ մետրից պակաս հեռավորության վրա։ Այս դեպքերն, ըստ փաստաբանի, զգալի տոկոս են կազմում, և դա խնդիրներ է առաջացնում քաղաքացիների համար, գերծանրաբեռնվածություն՝ վարչական դատարանի համար։
«Մարդիկ ասում են, որ իրենց գործերի 95 տոկոսը վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերն են, հիմնականում՝ 5 000 դրամանոց։ Սա կբեռնաթափի դատարանները, կլուծի մարդկանց սոցիալական խնդիրները»,- ասաց նա։
«Իմ իրավապաշտպանը» հկ նախագահ Քրիստ Հովսեփյանը նկատեց՝ որոշ դեպքերում վարորդները կողմ են տվյալ օրենքի գործածմանը, որոշ դեպքերում՝ ոչ, այստեղ նաև մտահոգիչ է այն, որ ինչպես նշվում է ՃՈ արձանագրության կամ ակտի մեջ, թարթիչի կամ ծխելու պարագայում վարորդները պետք է զգուշացվեն, ոչ թե տուգանվեն։ Հովսեփյանի խոսքով՝ դրանք շեղում են վարորդի ուշադրությունը, և ակնհայտ է, որ կարող է ստեղծվել վթարային իրավիճակ։
«Այս փոփոխությունները կարելի է որոշ դեպքերում դրական գնահատել, բայց որոշ դեպքերում պետք է հստակ կանոնակարգվի։ Անհրաժեշտ է վիճակագրություն նայել՝ որ վարորդներն են, որ այդ տուգանքները չեն վճարել, դրանք կարող են լինել տաքսու վարորդները կամ ավելի ապահով մարդիկ։ Այստեղ նաև ԴԱՀԿ-ի հետ կարող է խնդիր առաջանալ, որ կալանք են դրել մարդկանց գույքի վրա՝ տուգանքը չվճարելու համար։ Պետք է կանոնակարգվի, վերլուծվի՝ հստակ հասկանանք՝ դա ինչ կտա հանրությանը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հուսով ենք՝ պատասխանատվության մեղմացման քաղաքականությունը բացասական ազդեցություն չի ունենա. ՃՈ
- Ոստիկանություն. Վերջին հինգ տարիների տուգանքները կչեղարկվեն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան