Երևանում քննարկվում են ստոմատոլոգիայի ոլորտի արդի խնդիրները
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի Ստոմատոլոգների ասոցիացիայի համատեղ ջանքերով այս տարի ևս Հայաստանում և Արցախում կանցկացվի Ստոմատոլոգների Հայ-Ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովը, որը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին։
Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանի խոսքով՝ Հայաստանում նույնպես ստոմատոլոգիայի, ինչպես նաև բոլոր այլ ոլորտներում կան խնդիրներ։
«Ընդհանրապես ամբողջ աշխարհում այդ խնդիրներն անխուսափելի են, խնդիրներից մեկը գիտելիքների բարելավման հարցն է, մասնագիտական ունակությունների, հմտությունների ձեռքբերման խնդիրը, նմանատիպ միջազգային վեհաժողովները թե Հայաստանում, թե արտասահմանում, հետագայում համարվում են շարունակական բժշկական կրթության կարևորագույն բաղադրիչներից մեկը»,- ասաց նա։
Եսայանը նշեց, որ այս վեհաժողովներն էլ ավելի են ամրապնդում այդ գիտելիքները, մարդկանց նոր գիտելիքների ձեռքբերման են բերում։ Նա նաև տեղեկացրեց, որ այստեղ իրականացնելու են Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի անդամակցության գործընթացը, որը ևս շատ կարևոր է մեր հանրապետության ճանաչման գործում։
ԱՆ գլխավոր ստոմատոլոգի խոսքով՝ նմանատիպ համաժողովների շրջանակներում կազմակերպվում են պրակտիկ-գործնական ունակությունների, ձեռքի հմտության դասընթացներ։
Մայիսի 24-26-ը՝ Երևանում, իսկ մայիսի 28-ին՝ Ստեփանակերտում, կանցկացվեն մի շարք մասնագիտական հավաքներ, որոնք կանդրադառնան ժամանակակից ստոմատոլոգիայի արդի խնդիրներին։
Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի տարեկան ժողովը, որին կանդամակցեն ճանաչված մասնագետներ, բժիշկ-ստոմատոլոգներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից և Վրաստանից։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում