Beeline-ի հաճախորդներին հասանելի են դարձել իրավաբանական խորհրդատվության ծառայությունները
Beeline-ը և Եվրոպական իրավաբանական ծառայությունը հայտարարում են «Իրավաբան 24» բացառիկ ծառայության վաճառքի մեկնարկի մասին, որի շնորհիվ Beeline-ի հաճախորդները կարող են ստանալ բարձրակարգ խորհրդատվություն իրավաբանական հարցերով։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ համեմատաբար ցածր բաժանորդավճարի դիմաց հաճախորդները կարող են միանալ «Իրավաբան 24» սակագնային պլաններից որևէ մեկին և ստանալ շուրջօրյա իրավաբանական խորհրդատվություն ու այլ իրավաբանական ծառայություններ՝ կախված սակագնային պլանից։
«Մեր նպատակն է ստեղծել պարզ և հարմար պայմաններ մեր բաժանորդների համար` ոչ միայն հեռահաղորդակցության, այլ նաև այլ ոլորտներում։ Beeline-ը ձգտում է միշտ օգնել իր հաճախորդներին, և մենք վստահ ենք, որ պրոֆեսիոնալ իրավաբանների հետ համագործակցության շնորհիվ կարող ենք իրավաբանական ծառայությունները հասանելի դարձնել նրանց համար», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Իրավաբան 24» ծառայությունը տրամադրվում է Եվրոպական իրավաբանական ծառայության հետ համագործակցությամբ և առաջարկում է առավել պահանջված ծառայություններ. «բանավոր իրավաբանական խորհրդատվություն», «վստահի՛ր բանակցություններն իրավաբանին», «տիպային փաստաթղթերի և դրանց լրացնելու հետ կապված խորհուրդների տրամադրում» և «գրավոր խորհրդատվություն»։ Բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել ծառայությունը Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում։ Բաժանորդավճարը կազմում է 3.000-ից 25.000 դրամ։
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան