Բարեխիղճ քաղաքացիները պահանջում են տուգանքների վճարած գումարները. Օսիպյանը՝ Փաշինյանին
«Բարեխիղճ քաղաքացիները, որոնք վճարել են, ասում են՝ վերադարձրեք մեր գումարները, տարբեր կարծիքներ կան համացանցում, հիմա պետք է մենք փորձենք բացատրել եղելությունը ու մեր կայացրած այս որոշման հետևանքները»,- այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ անդրադառնալով տուգանքների համաներման մասին որոշումից հետո եղած դժգոհություններին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է տեսակետները քննարկել ու կայացնել հավասարակշռված որոշում։
«Ենթադրվում է, որ կան լուծումներ: Այո բարեխիղճ քաղաքացիները վճարել են, շատ-շատերը չեն վճարել, քանի որ մեծ հավանականությամբ չեն ունեցել: Հիմա պարոն Միրզոյանն էլ է ասում՝ վճարել է, ես էլ եմ վճարել, դո՞ւք էլ եք վճարել պարոն Օսիպյան, իսկ պարոն Զեյնալյանը նախկինում չի վճարել, բայց որոշել է քաղաքական իրավիճակի փոփոխություններից հետո վճարել: Այստեղ հարցի կարևոր առանցքը քաղաքական շեշտադրման մեջ է, այսինքն՝ քաղաքացին իրեն չպետք է զգա որպես տուգանվելու օբյեկտ, որի հետևից պետությունը ընկած ուզում է մի տեղ բռնի ու տուգանի», - նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ բոլոր կարծիքներն ու մտահոգությունները հաշվի առնելով պետք է կայացվի հավասարակշիռ որոշում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Խախտում կատարած անձինք կազատվեն տուգանքի գումարը բռնագանձելու կապակցությամբ առաջացած կատարողական ծախսերը վճարելուց
- Հանրային քննարկում՝ երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունների թեմայով
- Հուսով ենք՝ պատասխանատվության մեղմացման քաղաքականությունը բացասական ազդեցություն չի ունենա. ՃՈ
- Ոստիկանություն. Վերջին հինգ տարիների տուգանքները կչեղարկվեն
- Վարչապետն առաջարկում է ժամանակավոր դադարեցնել արագաչափերի ու տեսախցիկների գործունեությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան