Որևէ ներմուծողի համար արհեստական արգելքներ չեն ստեղծում. Դավիթ Անանյան
«Պետական եկամուտների կոմիտեն չի բավարարվելու դրական տեղաշարժով»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Նա նաև նշեց, որ չպետք է անձերի հետ կապել դրական տեղաշարժը: «Այո, վարչապետի հայտարարության հիման վրա դրական տեղաշարժեր եղան, բայց չպետք է դա կապենք ՊԵԿ–ի կամ վարչապետի անձի հետ, մեր նպատակը համակարգային փոփոխություններ իրականացնելն է, որ անձանց չլինելու, նրանց փոխարինման կամ այլ աշխատանքի անցնելու պարագայում համակարգերը գործեն», - նշեց Դավիթ Անանյանը:
ՊԵԿ ղեկավարն անդրադարձավ նաև շաքարի ներկման հարցին՝ արդյոք շաքար ներկրել ցանկացողներ կա՞ն այս պահին: Նա դրական պատասխան տվեց՝ նշելով, որ և ցանկացողներ կան, և ներկրողներ: Նրա խոսքով՝ այսօր մաքսային ծառայությունը որևէ ներմուծողի համար արհեստական արգելքներ չեն ստեղծում, եթե օրինական են ներմուծում:
Lրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե օլիգարխների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ՊԵԿ նախագահը ներկա եղել է, գիտի արդյոք, թե ինչ է քննարկվել, Դավիթ Անանյանը նշեց, որ ինքը քննարկմանը չի մասնակցել, բայց համապատասխան հանձնարարականները ստացել է. «Հանձնարարությունները եղել են շատ պարզ և հստակ՝ ՊԵԿ–ը իր գործառույթները պետք է իրականացնի օրենսդրության շրջանակներում, չպետք է լինեն գերադասված տնտեսվարողներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում