ԿԸՀ-ն ստացել է Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրությունը
Այսօր ԿԸՀ-ն ստացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
«ԿԸՀ-ն նսիտ կգումարի և նիստում կքննարկի հարցը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի փոխարեն ԱԺ է գնացել, սակայն ԱԺ առաջին նիստին մասնակցելուց հետո հայտարարեց մանդատից հրաժարվելու մտադրության մասին: Նա հայտարարել էր, որ աշխատանքը կշարունակի Երևանի քաղաքապետարանում:
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանն ինձ հետ չի քննարկել մանդատը վայր դնելու իր որոշումը. Նիկոլ Փաշինյան
- Տարոն Մարգարյանը պետք է հեռանա. Ալեն Սիմոնյան
- Ալեն Սիմոնյանը հրաժարվել է մանդատից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան