Լիտվայի Սեյմասը 2-րդ ընթերցմամբ վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Լիտվայի Սեյմասը 2-րդ ընթերցմամբ վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին թվիթերյան իր միկրոբոլգում տեղեկացրել է Լիտվիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Համաձայնագրին կողմ է քվեարկել 89, ձեռնպահ մեկ պատգամավոր: Դեմ քվեարկող չի եղել:
Հիշեցնենք, որ էստոնիայից և Լատվիայից հետո Լիտվան երրորդ ԵՄ անդամ պետությունն է, որը վավերացնում է այս համաձայնագիրը։
Լիտվայի Սեյմասը 2-րդ ընթերցմամբ վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ 89 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ էստոնիայից և Լատվիայից հետո Լիտվան երրորդ ԵՄ անդամ պետությունն է, որը վավերացնում է այս պատմական համաձայնագիրը։ Շնորհավոր։ pic.twitter.com/fa0cPgPqEp
— Tigran Mkrtchyan (@TMkrtchyan) May 24, 2018
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներքին ընթացակարգերն ավարտվել են. Տիգրան Բալայան
- Լիտվայի Սեյմասը հաստատել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Լատվիան վավերացրեց ՀՀ-ԵՄ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
- ԱԺ-ն միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին