Ճանապարհային ոստիկանությունն ամենօրյա մոնիթորինգ է իրականացնելու
ՀՀ ոստիկանությունը քննարկումներ է սկսել՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունների շուրջ: Մայիսի 24-ի քննարկման ժամանակ Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշեց, որ առաջին անգամ փորձելու են պետական հարկադրանքի կամ պատասխանատվության կիրառման մեթոդներից զատ նաև համոզման մեթոդներ կիրառել և դրանք զուգակցել:
Քոչարյանը նշեց, որ մի շարք իրավախախտումներ կատարած վարորդներն ազատվել են պատասխանատվությունից, և նրանք պատահաբար չեն ընտրվել, եղել է վերլուծություն, հաշվի են առել մի շարք գործոններ, այդ թվում՝ երթևեկության վրա այդ խախտումների ազդեցության աստիճանը:
«Մենք էլ ունենք մտավախություն, որ դրանք կարող են որոշակի բացասական ազդեցություն թողնել հիմնականում երթևեկության կազմակերպման վրա, սակայն հույս ունենք, որ երթևեկության մասնակիցների ջանքերով այդ ազդեցությունը կլինի նվազագույնը»,- ասաց նա: Քոչարյանը հայտնեց, որ ճանապարհային ոստիկանությունն այսուհետ պրոֆիլակտիկ գործունեությամբ է զբաղվելու, առավելապես կառավարչական գործառույթներով:
Նա տեղեկացրեց, որ իրենք այսուհետ ևս ուշադրությամբ հետևելու են անվտանգության վիճակին, ամենօրյա մոնիթորինգ է իրականացվելու, արդյունքները լինելու են հրապարակային, ներկայացվելու են հասարակությանը, և եթե անհրաժեշտություն եղավ դրանք շտկելու, այդ շտկումները կկատարեն:
«Մենք լիահույս ենք, որ պետական հարկադրանքով հարց լուծելու գործիքն իրեն սպառել է, ճիշտ կլինի ապավինել երթևեկության մասնակիցների գիտակցությանը, հասարակական իրավագիտակցության սատարմանը»,- ասաց նա: Քոչարյանը նշեց, որ առավելապես գիտակից, քան պատասխանատվությունից վախեցող վարորդների կարիք կա:
Հարակից հրապարակումներ`
- Բարեխիղճ քաղաքացիները պահանջում են տուգանքների վճարած գումարները. Օսիպյանը՝ Փաշինյանին
- Հուսով ենք՝ պատասխանատվության մեղմացման քաղաքականությունը բացասական ազդեցություն չի ունենա. ՃՈ
- Ոստիկանություն. Վերջին հինգ տարիների տուգանքները կչեղարկվեն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում