Ապօրինի հարստացածների գործով կան բերման ենթարկվածներ. ԱԱԾ տնօրեն
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության նիստից առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով ապօրինի հարստացած անձանց մասին բացահայտումներին, նշեց, որ մայիսի 23-ից գործողությունները սկսվել են, առաջիկա օրերին հրապարակումներ կլինեն:
«Կան հրավիրված բազմաթիվ անձինք, կան բերման ենթարկվածներ, աշխատանքները կատարվում են և առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի այդ մասին»,- նշեց Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով՝ դա բարդ և մեծածավալ աշխատանք է, որն ամբողջությամբ իրականացնում են: «Մենք պետք է այնպես անենք, որ դրա հետ կապված որևէ մեկի մոտ հարց չառաջանա, ուստի աշխատանքները պետք է տարվեն պրոֆեսիոնալ, դրա համար մեզ ժամանակ է պետք»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԱԾ տնօրենը հայտարարել էր, որ շուտով կբացահայտվեն ապօրինի հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով, հայտարարեց Վանեցյանը՝ ավելացնելով, որ այդ միջոցով պետությունից գումար են գողացել տարիներ շարունակ ու ապօրինի հարստացել են, այդ սխեմաների շրջանակում որոշները պետությունից գումար են գողացել տարիներ շարունակ ու ապօրինի հարստացել են։ Ըստ նրա՝ Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում՝ նրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին