Ոստիկանությունը ծնողներին հորդորում է «Վերջին զանգ»-ին տրանսպորտային միջոցները չտրամադրել անչափահասներին
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի ծառայողները «Վերջին զանգի» տոնակատարություններին ընդառաջ հանդիպումներ են ունենում հանրապետության ավագ դպրոցների տնօրենների հետ:
Հանդիպումների ընթացքում ճանապարհային ոստիկանները ծանոթացում են վերջին զանգի օրն անցկացվելիք միջոցառումների ծրագրերին, քննարկում դրանց ընթացքում հասարակական կարգի ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:
Ոստիկանությունից հայտնում են. որ հանդիպումների ժամանակ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հորդորում են ևս մեկ անգամ զգուշացնել աշակերտներին ու ծնողներին, որպեսզի մեքենաները վարեն միայն սթափ վիճակում, անչափահասները ղեկին չնստեն, երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցների պատուհաններից չկախվեն: Հանդիպումների ընթացքում խոսվում է նաև աշակերտների անվտանգությանը վերաբերող այլ հարցերի մասին:
«Վերջին զանգի» օրը ճանապարհային ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն:
«Սիրելի շրջանավարտներ, ծնողներ և ուսուցիչներ, միասին անենք հնարավորը անցանկալի հետևանքներից խուսափելու համար, լինենք զգոն, չխախտենք երթևեկության կանոններն ու հասարակական կարգը, որպեսզի մեր երեխաների ամենահիշարժան օրերից մեկը տոն մնա բոլորիս համար»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում