Ֆուտբոլի Հայաստանի գավաթը շրջել է Սյունիքում
Սյունիքի մարզն առաջին անգամ ընդունել է Ֆուտբոլի Հայաստանի գավաթը:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում անցկացված Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը «Գանձասար-Կապանը» հաղթանակ տանելով «Ալաշկերտի» նկատմամբ՝ իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր:
Սյունիքի թիմը իր երկրպագուների ու սյունեցիների հետ նվաճած հաղթանակը կիսելու համար շրջագայություններ է իրականացրել մարզի համայնքներում, հանդիպել երկրպագուների հետ, կիսվել խաղից ստացած տպավորություններով:
Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ Սիսիան, Գորիս, Մեղրի, Քաջարան և Կապան համայնքներում «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի մարզիկներին ու մարզչական կազմին սյունեցիները ընդունել են մեծ խանդավառությամբ:
Ֆուտբոլիստների պատվին մարզի բոլոր համայնքներում տոնական միջոցառումներ են անցկացրել: Տոնակատարություններին ներկա էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Մարզում Գավաթի պաշտոնական ներկայացմանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել մարզիկներին, մարզիչներին, ակումբի ղեկավարությանն ու երկրպագուներին և նշել, որ ձեռք բերած հաղթանակը համատեղ ջանքերի ու բոլոր սյունեցիների աջակցության արդյունքն է:
Սյունիքի մարզպետն ակնառու մարզական հաջողության, Հայաստանի ֆուտբոլի խաղարկությունում տարած հաղթանակի գործում ներդրած ավանդի համար Գարեգին Նժդեհի հուշամեդալով է պարգևատրել «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանին, ակումբի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանին, դարպասապահ Գևորգ Կասպարովին և նվերներ հանձնել մի շարք մարզիչների ու մարզիկների:
Հիշեցնենք, որ առաջիկայում «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է մասնակցել Եվրոլիգայի որակավորման փուլի խաղերին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան