Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու մասին։
ԱԺ հանրային կապերի վարչության ներկայացրած հայտարարության մեջ ասվում է.
« «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի մասին իր դիմումը»։
Հարակից հրապարակումներ`
- Տարոն Մարգարյանի պատասխանը Ալեն Սիմոնյանին
- ԿԸՀ-ն ստացել է Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրությունը
- Ալեն Սիմոնյանն ինձ հետ չի քննարկել մանդատը վայր դնելու իր որոշումը. Նիկոլ Փաշինյան
- Տարոն Մարգարյանը պետք է հեռանա. Ալեն Սիմոնյան
- Ալեն Սիմոնյանը հրաժարվել է մանդատից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան