Արթուր Աղաբեկյան. Ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնի
Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, անդրադառնալով ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակմանը, անհանգստություն է հայտնել։
«Արդեն 10 տարուց ավելի է ինչ թողել եմ Զինված Ուժերը, բայց, ի տարբերություն, բանակը թողած շատ գեներալների, երբեք անտարբեր չեմ եղել Զինված Ուժերում իրականացվող թե բարեփոխումների և թե կադրային քաղաքականության նկատմամբ, միշտ ունեցել եմ հստակ կարծիք, որի հետ հաշվի են նստել բոլոր ժամանակների նախարարները և մեծ ու փոքր պետերը։
Պարտավոր եմ հրապարակային բարձրաձայնել իմ կարծիքը նորանշանակ Գլխավոր Շտաբի պետի նշանակման վերաբերյալ։ Արտակին ճանաչում եմ 1994 թվականից, երբ դեռ Մեղրիի գնդի շտաբի պետն էր՝ խիզախ կապիտան։ Իր հետագա կարիերիայում մեծ դեր եմ ունեցել։ Պարտավոր եմ ահազանգել, ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին։ Անկեղծ անհանգիստ եմ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Դավթյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ
- Մովսես Հակոբյանը՝ Գլխավոր ռազմական տեսուչ
- Մովսես Հակոբյանն ազատվեց գլխավոր շտաբի պետի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան