«Ժամանակ». Ինչո՞ւ են ուշանում մարզպետների նշանակումները
«Ժամանակ» թերթը գրել է. «Բոլորը անհամբեր սպասում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ է անդրադառնալու մարզպետների թեմային, երբ են ազատվելու գործող ՀՀԿ-ական մարզպետները, և երբ են նշանակվելու նորերը, ովքեր ներկայացնելու են նոր իշխանությունը: Բայց մարզպետների նշանակումները ուշանում են, որովհետև նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ, չի կողմնորոշվում, թե ում կարելի է վստահել այդքան կարևոր պաշտոնները:
Հիմա նոր իշխանությունը այնպիսի մարդկանց փնտրտուքների մեջ է, ովքեր իսկապես կարող են քանդել հին համակարգը, կարող են անել այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը կենտրոնական իշխանության դեմ պայքարում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները