Պաշտպանության նախարարն ընդունել է համազեկուցողներին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջուզեպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային:
ՊՆ տեեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ընթացիկ և նախատեսվող միջոցառումները:
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի պաշտպանական գերատեսչության և ԵԽԽՎ-ի միջև առկա համագործակցությունը` կարևորելով ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների, սոցիալական արդարության, ժամկետային զինծառայողների և նրանց ծնողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև սպաների և պայմանագրային զինծառայողների վերապատրաստումների շարունակականությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ համազեկուցողները գոհունակությամբ արձանագրել են հայաստանյան իրադարձությունների խաղաղ ընթացքը
- ԵԽԽՎ համազեկուցողները փաստահավաք այցով Հայաստանում են
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան