Արմեն Աշոտյանը քաղաքական հետապնդումների մասին դիմումներ է ստանում
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը շնորհակալ է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին, որը պատրաստակամ է պաշտպանել բոլոր քաղաքական հետապնդվողներին: Այս մասին հանրապետական գործիչն ասաց այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
«Բարձր եմ գնահատում նրա մտահոգությունները։ Կարծում եմ՝ նրա պարտավորությունն է այս դեպքում, որպես իշխանության մաս, ստեղծել էլ ավելի ժողովրդավար Հայաստան, որպեսզի բացառվեն նման տեսակի մտահոգությունների ու դեպքերի գոյությունը»,- նշեց Աշոտյանը։
ՀՀԿ-ական պատգամավորը նաև շեշտեց, որ պատրաստ են աշխատել իրավապաշտպանների հետ, եթե հնարավոր լինի գտնել այնպիսիներին, ովքեր այս ժամանակահատվածում «իրենց քաղաքական ճաշակը չեն խառնել իրավապաշտպանի անաչառ գործունեությանը»։
Անդրադառնալով հետապնդումներին՝ Աշոտյանը նշեց, որ ինքը շարունակում է ՀՀԿ անդամներից ստանալ դիմումներ առ այն, որ իրենց նկատմամբ հետապնդումներ են իրականացվում։ Նա ասաց, որ յուրաքանչյուր դեպք լրացուցիչ հետաքննության կարիք ունի, որպեսզի կամ ապացուցվեն, կամ հերքվեն:
«Առաջին բանը, որ ես պահանջում եմ, համապատասխան փաստաթղթերն են, որոնք կարող են ապացուցել կամ հիմնավորել այդ բողոքը: Ցավոք սրտի, դիմումների քանական աճում է»,- հավելեց Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը չի ձախողելու, բայց եթե անգամ ձախողի, դա լինելու է ՀՀ ձախողումը. Մարուքյան
- Համապատասխան մարմիններին մեկ անգամ ևս կոչ եմ անում դրսևորել անաչառություն. Միհրան Պողոսյան
- Մեղադրանք է առաջադրվել Ուլնեցի փողոցում խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար
- Պարզվում է Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնություններից տուժած վարորդների ինքնությունը
- Բացառում եմ՝ օգնականս հայտարարի, թե իմ կողմից հրահանգ է ստացել. Միհրան Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան