Շարմազանովը հույս է հայտնել, որ Սլովակիայի խորհրդարանը սեղմ ժամկետում կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
«Իմ համոզմամբ՝ Հայաստանում ժողովրդավարական արժեքները չպետք է այլընտրանք ունենան, Հայաստանն անշեղորեն պետք է ընթանա ժողովրդավարության զարգացման ճանապարհով՝ հարգելով բազմակարծությունն ու այլակարծությունը»: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բրատիսլավայում Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ հանդիպմանը:
ԱԺ լրատվության ու հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին` ԱԺ փոխխոսնակը վերահաստատել է հայկական կողմի` հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում լուծելու դիրքորոշումը: Նա դրական է գնահատել Սլովակիայի հավասարակշիռ դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում:
«Ադրբեջանը, խեղաթյուրելով հակամարտության էությունը, ԼՂ հիմնախնդիրը փորձում է ներկայացնել տարածքային վեճ, մինչդեռ այն ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, ազատության ու անկախության պայքար է: Արցախի անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Սլովակիայի խորհրդարանը սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը:
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին
- Շարմազանով. Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Սլովակիան, Հայաստանն ու Ադրբեջանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան