ԱԺ նախագահ. Այս պահին խորհրդարանը ցրելու հիմքեր չկան
«Արտահերթ ընտրությունների հարցը, ոչ միայն վարչապետն է առաջ քաշում, այլ նաև տարբեր քաղաքական ուժեր այդ հարցի շուրջ կարծիք են արտահայտում: Կարծում եմ, որ դա ընդհանուր քննարկումների հարց է և, երբ կհասունանա հարցը, կնստենք սեղանի շուրջ, որոշում կընդունենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
Մեկ այլ հարցի, թե խորհրդարանը ցրելու հիմքեր կա՞ն, ԱԺ նախագահը պատասխանեց. «Այս պահին խորհրդարանը ցրելու հիմքեր չկան»։
Ինչ վերաբերում է իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններին, ԱԺ նախագահն ասաց. «Երբևիցե մեր մարդկային հարաբերությունները սուր չեն եղել, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում և հասարակությունում, մեզ մոտ նույնպես ամեն բան հստակ կանոնակարգված է։ Որպես ԱԺ նախագահ ԱԺ հարցերը կանոնակարգելիս հավասար եմ մոտենում բոլոր խմբակցություններին և բոլոր պատգամավորներին։ Որպես ՀՀԿ անդամ ունեմ քաղաքական դիրքորոշում, որը համընկնում է խմբակցության հետ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին