«Միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահը պետք է միասնաբար ներկայացնել». Արմեն Աշոտյան
Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին իրադարձություններն ու արտաքին և անվտանգային քաղաքականության առաջնահերթություններն այսօր հանդիպման ընթացքում քննարկել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզին։
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ այս համատեքստում կարևորվել է այն հանգամանքը, որ նոր կառավարությունը շարունակելու է նախկին գործադիր իշխանության որդեգրած արտաքին քաղաքականության վեկտորը՝ առանց Հայաստանի համար կտրուկ շրջադարձերի: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը հավելել է, որ գործադիր իշխանական և խորհրդարանական ընդդիմադիր մեծամասնության տանդեմը պետք է անի հնարավորը՝ Հայաստանի ավելի ժողովրդավար ու ապահով ապագան կերտելու համար:
Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության դերին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահը պետք է միասնաբար ներկայացնել:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ հանձնաժողովի նախագահը նշել է, որ հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում՝ որոշումներ կայացնելու գործում Արցախի ժողովրդի ներգրավմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին