ԿԳ նախարարի մեկնաբանությունները «Այբ»-ի հետ կապված մեզ բոլորիս խորապես զարմացրել են. Դավիթ Յան
«Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից Դավիթ Յանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գրառմանը և հանձնարարականին։
«Ինձ համար «Այբ» դպրոցն ու «Այբ» կրթական հիմնադրամն իմ կյանումք կարևոր գործեր են։ Ես ու կինս՝ Ալյոնա Յանը, «Այբ»-ին ենք տալիս մեր ազատ միջոցների մեծ մասը, և նախորդ տարի որոշել ենք Հայաստանի և «Այբ»-ի կրթական նախագծերին 15-30 մլն դոլար հատկացնել՝ մի քանի տարվա հեռանկարով:
Իշխանության փոփոխությունն ու ժողովրդավարական արժեքներն ինձ ու Ալյոնային շատ հոգեհարազատ երևույթներ են։ Մենք մեծ հույսով հետևում էինք նորություններին, կարծիքներով փոխանակվում ընկերների հետ: Սակայն ԿԳ նախարարի անսպասելի մեկնաբանությունները՝ կապված այդ թվում նաև «Այբ»-ի հետ, մեզ բոլորիս խորապես զարմացրել են։
Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքն «Այբ» հիմնադրամի հանդեպ, ապա ես և Ալյոնան ստիպված կլինենք վերանայել մեր ծրագրերը՝ կապված Հայաստանում կրթական նախագծերում նվիրատվություններ անելու հետ:
Հուսով ենք, որ ԿԳ նախարարն ուշադիր կուսումնասիրի Հայաստանի ամենանշանակալի կրթական նախագծերից մեկի ստեղծման պատմությունն ու կփոխի իր դիրքորոշումը»,- գրել է Դավիթ Յանը։
Հարակից հրապարակումներ`
- «Մտահոգիչ է, որ նախարարն առանց ճշտված տեղեկությունների, կանխակալ բացասական կարծիք է ստեղծում». հայտարարություն
- Նորանշանակ ԿԳ նախարարին ստիպված կլինենք ապացուցել, որ սխալվում է. Փախչանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան