ՀՀԿ-ն հայտարարել է, որ կաջակցի բոլոր դրական փոփոխություններին. Բաբլոյան
«Եթե քաղաքական ուժերը կգան կոնսենսուսի, որ պետք է փոփոխություն կատարել, ապա ինչ խոսք, պետք է այդ փոփոխությանը գնալ»,- այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ պատասխանելով հարցին՝ թե Ընտրական օրենսգրքից ռեյտինգային ընտրակարգն արդյոք կհանվի՞։
Բաբլոյանը շեշտեց, որ հարցերը կարող են լուծվել միայն բանակցությունների միջոցով. «Դրանք կարող են փոխվել կամ շտկվել միայն բանակցությունների ու քննարկումների միջոցով։ ՀՀԿ-ն միշտ է պատրաստ եղել բանակցություններին ու քննարկումներին և հայտարարել է, որ կաջակցի բոլոր դրական փոփոխություններին»:
Լրագրողի մեկ այլ հարցին, թե Հանրապետական կուսակցությունում կուսակցության նախագահի փոփոխության հարց չի՞ քննարկվում, Բաբլոյանը պատասխանեց. «Օրակարգում կուսակցության նախագահի փոփոխության հարց չկա»։