Հասարակություն 12:14 25/05/2018 Հայաստան

Բուսաբանական այգում հարսանյաց սրահ չի կառուցվել

Բուսաբանական այգու վարչական տարածքում ծառեր հատելու և հարսանյաց սրահ կառուցելու մասին լուրերն ապատեղեկատվություն են: Մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Բուսաբանական այգու փոխտնօրեն Սահակ Վարդանյանը: Նշվել է՝ իբրև հինգ հարյուր ծառ է հատվել, իրականում այդքան պետք է տնկվեր:

Վարդանյանը մանրամասնեց՝ այգու տարածքի մի հատվածը վարձակալության է հանձնված, այն կազմում է այգու 0,1 տոկոսը, բայց դրա շնորհիվ կարողանում են կարգի հրավիրել, գեղեցիկ տեսքի բերել այգին, որը հաճելի կլինի այցելուներին: Այգու փոխտնօրենը նշեց, որ ժամանակավոր վրան տեղադրելու միջոցով կարողանում են 40 հազար քմ տարածք բարեկարգել:

Վրանի տեղադրման հարցով, ըստ բանախոսի, զբաղվում է անհատ ձեռներեցը, ով պարտավորվել է չորս ամիս անց այդ վրանը ապամոնտաժել: Ըստ պայմանագրի՝ այնտեղ լինելու են մշակութային, էկոկրթական և այլ միջոցառումներ, կարող են լինել, օրինակ, բաց դասական համերգներ, այդ վրանը պատեր չունի, միայն ծածկն է ու հատակը:

Վարձակալության պայմանագրում, սակայն, սահմանափակումներ կան, որ ամսվա մեջ մեկ անգամ կարող է լինել հարսանիք, բայց ոչ թե բարձր երաժշտություն, խնջույք, այլ մեկ ժամ տևողությամբ միջոցառում, իսկ հիմնական նպատակն, ըստ պայմանավորվածության, այն է, որ դրսից մարդիկ են գալու, կազմակերպվեն սեմինարներ:

Այգու կարգապահության բաժնի վարիչ Մարինե Հովհաննիսյանը խոսեց իրենց ինստիտուտի մասին՝ որպես գիտական կենտրոնի, որ պատկանում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային, ոչ թե քաղաքապետարանին: Նա նշեց, որ իրենց մոտ որևէ ծառ չի պակասել, այգին բաղկացած է հավաքածուների մասից և զբոսնելու համար նախատեսված հատվածից, ունեն երկու թանկարժեք հողամասեր, որտեղ հավաքված են Հայաստանի բուսական աշխարհի տարբեր ներկայացուցիչներ, որոնք գիտնականները բարձր են գնահատում:

Հովհաննիսյանն ասաց, որ ինստիտուտը նույնպես շատ թանկարժեք հավաքածուներ ունի, հնաբուսաբանական հավաքածու, սերմերի բանկ, այդ հավաքածուների վրա լուրջ գիտական աշխատանք է տարվում: Նա տեղեկացրեց, որ նախորդ տարի այգուն աջակցության հիմնադրամ են ստեղծել, բայց մինչ օրս ոչ մի արդյունք չկա, գումարը չի ավելանում:

Ավագ գիտաշխատող Մերինե Սարգսյանը նկատեց՝ բուսաբանական ինստիտուտում և այգում աշխատում են մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրել են Հայաստանի բնության ուսումնասիրմանը, դա նշանակում է՝ գիտական արշավներ, գիշերը բնության մեջ մնալ, ուստի անհեթեթ է մեղադրանքը, որ կարող է ծառ հատվել: Նա ասաց՝ ունեն լավ փորձագետներ, նրանք ծրագրերում ընդգրկված են, համագործակցություն կա միջազգային փորձագետների հետ, օտարերկրյա գիտնականները հիացած են այգու հավաքածուով, ուստի տարօրինակ է, որ այգու մասին վատ բան կարող է ասել մեր հայը:

Նա տեղեկացրեց, որ իրենք էքսկուրսիաներ են անցկացնում, այգին նաև մեծ էկոկրթական նշանակություն ունի, այդ կրթությունը կարևորում են, քանի որ դրա շնորհիվ մեծանում են լավ քաղաքացիներ, լավ մարդիկ: Տարբեր մասնագիտության տեր երիտասարդներ գալիս են և իրենց պրակտիկան այստեղ անցկացնում: Բանախոսը համագործակցության կոչ արեց այգու և հասարակության միջև, որպեսզի կարողանան կատարված դրական աշխատանքը ցույց տալ:

Այգու գլխավոր գիտաշխատող Գոհար Օգանեզովան նշեց, որ վարձակալության գումարը նախատեսված է բանվորներ պահելու համար, քանի որ այգին պահելը հսկայական աշխատանք է, պետք է, որ լինի բանվորական ուժ, ոռոգում: Նա ընդգծեց՝ եթե հիմա այգի այցելեն, կտեսնեն՝ ինչ լավ վիճակում է այն, որովհետև բավարար ջուր կա, իսկ մեկ ամիս անց՝ հուլիսից, այդ գեղեցկությունը սկսում է նվազել, որովհետև ջուրը նվազում է, և դրա պատճառը ոչ թե միայն համակարգի մաշվածությունն է պատճառը, այլև այն, որ ջուր չի մտնում այգի:

Օգանեզովան նաև նշեց՝ այգում բռնկվող հրդեհները ոչ միշտ է, որ բնական են, այլև արհեստական: «Մենք ինչ գիտենք՝ ով է գալիս ոչ աշխատանքային ժամերին: Ասենք՝ վաղ առավոտյան հրդեհ է առաջանում, ով է մեղավոր: Մենք մեր այգին շատ ենք սիրում, ոչ մի անգամ չենք կարող վնաս տալ մեր այգուն»,- նշեց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:45
HRW. Մեկ տարում Հայաստանում կնասպանության չորս դեպք է գրանցվել
2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թ. Սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է կնասպանության 4 դեպք։ Նրանցից երեքը սպանվել են...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
14:15
Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. ակցիա՝ Բաքվում հայերի ցեղաuպանnւթյnւնը հավերժացնող խաչքարի մոտ
«Ալիևը չի բավարարվի վայրահաչոցներով։ Մեծ թուրան ստեղծելու ծրագիր կա և իրենք դա իրակացնում են, դրա դեմ հայկական կողմը որևէ բան չի անում։...
Աղբյուր` Panorama.am
13:56
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի նամակին՝ Բաքվի բանտից
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետևի այս աղմկահարույց գործին՝ Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքն ու արդարադատությունն ապահովելու համար»։
Աղբյուր` Panorama.am
13:48
Թեհրանի Գերագույն դատարանի շենքի մոտ կրակոցներից երկու դատավոր է uպшնվել
Թեհրանում Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգության հետևանքով սպանվել է երկու դատավոր, մեկը վիրավորվել է։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
«Ես որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել։ Ինձ դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ես էլ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Գերմանիայի ԱԳ նախարարը հեռացել է կառավարության նիստից՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Շոլցի հետ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար  Անալենա Բերբոքը լքել է կառավարության նիստը՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Ուկրաինային...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ
Հունվարի 18-ին, ժամը 09:31-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղում...
Աղբյուր` Panorama.am
13:04
Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Բաքվում մեկնարկած արցախցի գործիչների դատավարություններին
Աղբյուր` Panorama.am
12:58
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն այցը կրում է մասնավոր բնույթ։ ԱՅս մասին նշում են «Սրբազան պայքար»...
Աղբյուր` Panorama.am
12:52
Ակադեմիկոսը պարզաբանում է՝ արդյոք վտանգավոր է լողալ Սև ծովում տանկերի կործանումից հետո
Լողալու ժամանակ Սև ծովում թափված մազութի հետ շփումը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին РБК-ի հետ զրույցում զգուշացրել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:  Այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:22
«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր Խաչատրյան
«Ի՞սկ նիկոլը։ Ինքը բոլոր զիջումները ներկայացնում է որպես Հայաստանի խոշորագույն նվաճումներ․․․»
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ
Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
Աղբյուր` Panorama.am
12:04
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի
Հայաստանի ԵՄ դիտորդական առաքելությունը, ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ...
Աղբյուր` Panorama.am
11:54
ՔՊ-ական պատգամավոր. Բաքվում մեկնարկած դատավարությունն անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում
«Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»։
Աղբյուր` Panorama.am
11:47
Այցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ
Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը
«Նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք»
Աղբյուր` Panorama.am
11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը
«Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»
Աղբյուր` Panorama.am
11:04
Australian Open. Խաչանովը պարտվել է երրորդ շրջանում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում պարտվել է ամերիկացի Ալեքս Միխելսենին։ Խաղը...
Աղբյուր` Panorama.am
10:54
Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ «Ծանրամարտի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}