Գաֆէսճեան կենտրոնում ամփոփվել է Beeline-ի հովանավորությամբ իրականացված «Վերա-Երևակայիր քանդակը» ծրագիրը
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ամփոփվել է Կենտրոնի «Արա Հարությունյան. մոնումենտալ երևակայում» ժամանակավոր ցուցադրության շրջանակներում իրականացված «Վերա-Երևակայիր քանդակը» կրթական ծրագիրը:
«Վերա-Երևակայիր քանդակը» կրթական ծրագիր, որն իրականացվել է Beeline-ի աջակցությամբ, նախատեսված էր 7 տարեկանից բարձր դպրոցականների և ընտանիքների համար:
Ընկերությունից հայտնում են, որ շուրջ 245 դպրոցականներ մասնակցել են ծրագրին և ծանոթացել խորհրդային ժամանակաշրջանի ամենաականավոր հայ մոնումենտալ քանդակագործներից մեկի՝ Արա Հարությունյանի կյանքին ու գեղարվեստական ժառանգությունը, քննարկել և ուսումնասիրել են քանդակը որպես արվեստի տեսակ, և, վերաերևակայելով քանդակագործի ընտրված ստեղծագործությունը, ստեղծել իրենց նոր պատումները դրանց շուրջ:
«Beeline-ը շատ է կարևորում կիրթ և բազմակողմանի զարգացած երիտասարդության դաստիարակությունը Հայաստանում, քանի որ հենց նրանք են ստեղծելու մեր երկրի լավ ապագան։ Վստահ եմ, որ Գաֆէսճեան կենտրոնի ընտանեկան կրթական ծրագրերը մեծապես նպաստում են դրան՝ թույլ տալով մեր երեխաներին մոտիկից ծանոթանալ արվեստի հետ», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Վերա-Երևակայիր քանդակը» կրթական ծրագիրը մասնակիցներին հնարավորություն տվեց Արա Հարությունյանի հաստոցային և մոնումենտալ քանդակների օրինակով ծանոթանալու քանդակին որպես արվեստի տեսակ, ինչպես նաև ժամանակակից մոտեցումների՝ ինտերակտիվ «քանդակաորսի», քննարկման և ստեղծագործական հատվածի շնորհիվ զարգացնելու իրենց քննադատական միտքն ու տեսողական ունակությունները»,- մեկնաբանել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։
Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան