Մայիսի 25-ից Եվրոպայում մարդկանց այլևս չի կարելի լուսանկարել
2018 թվականի մայիսի 25-ից ԵՄ ամբողջ տարածքում կսկսի գործել General Data Protection Regulation (GDPR) օրենքը, որը բազմաթիվ փոփոխություններ կմտցնի անհատական տվյալներին վերաբերող, արդեն իսկ գործող հոդվածներին։ Այս մասին գրում է point.md-ն։
Օրենքը կարող է հակառակ արդյունք տալ՝ վնասելով ոչ միայն ԵՄ քաղաքացիենրին, այլև հյուրերին։ Օրենքի ենթակետերից մեկն էլ արգելում է երրորդ անձանց լուսանկարների հրապարակումն՝ առանց վերջիններիս համաձայնության։
Եթե անծանոթ ինչ-որ մեկն այնուամենայնիվ հայտնվել է օբյեկտիվում, պետք է նրանից գրավոր համաձայնություն վերցնել նյութը սոցիալական ցանցերում հրապարակելու համար։
Հատկանշական է, որ արգելքը վերաբերում է նաև ավտոմեքենում տեղադրված տեսախցիկների նկարահանումներին։ Եթե դուք անցել եք մարդաշատ վայրով, և ձեր տեսանյութում հարյուրավոր անցորդների դեմքեր են հայտնվել, դուք այդ տեսանյութը չեք կարող հրապարակել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան