Շարմազանով. Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին
«Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն չեն դադարում ժխտումը, այլ նաև պանթուրքիզմ ու հայատյացություն են քարոզում: Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին»: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուրդ Շարմազանովը՝ անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմաիլ Քահրամանի նախօրեին հնչեցրած այն տեսակետին, թե Արցախի հարցը նաև Թուրքիայի խնդիրն է, իսկ Կիպրոսինը՝ Ադրբեջանի:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Բրատիսլավայում մայիսի 25-ին Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի, Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի ու ՌԴ դեսպան Ալեքսեյ Ֆեդոտովի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Դանուբ գետի ափին տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին, խոնարհումով ու լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան