Սամվել Բաբայանը ազատ չարձակվեց
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ազատ արձակման որոշում չի կայացվել։ Մայիսի 25-ին ԱԱԾ-ի առջև լրագրողների հետ զրույցում «Համախմբում» կուսակցության անդամ Անդրանիկ Թևանյանը նշեց, որ այսօր վճռական դատարանը որոշում էր կայացրել՝ որ վարույթ է ընդունում Սամվել Բաբայանի գործը, դրան կից ներկայացվել է նաև խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն՝ երկու պատգամավորների երաշխավորությամբ։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչն էր պատճառը, որ լուր տարածվեց, թե Սամվել Բաբայանին ազատ են արձակելու։ Թևանյանը նշեց՝ հաշվի առնելով անալոգիաները, նախադեպային հնարավորությունները՝ իրենք ենթադրում էին, որ անմիջապես բավարարվելու է խափանման միջոցը փոխելու վերաբերյալ իրենց հայցը, սակայն վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել, որ նիստի քննությունից առաջ չի ապահովելու խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը։
«Նրանք հայտարարեցին, որ դա կարվի գործի քննությանը զուգահեռ, որն անտրամաբանական է, դա անմիջապես պետք է տեղի ունենա։ Մենք ասել ենք, որ ենթադրաբար նա ազատ կարձակվի»,- ասաց նա։ Հարցին՝ այն, որ Բաբայանը ազատ կարձակվի, տրամաբանությո՞ն էր, թե կային տեղեկություններ, նա պատասխանեց. «Տրամաբանություն էր, նաև ներքին ինֆորմացիա»։ Թևանյանը նաև ընդգծեց՝ Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ մեկուսարանի դիմաց սպասում են Սամվել Բաբայանի ազատ արձակվելուն
- Բողոքի ակցիա. Պահանջում են ազատ արձակել Սամվել Բաբայանին
- Վերաքննիչ դատարանը մերժեց Սամվել Բաբայանի ու մյուսների բողոքը
- Սամվել Բաբայանի և մյուսների գործով Վերաքննիչ որոշումը կհրապարակվի վաղը
- Սամվել Բաբայան. Ես չեմ եկել պաշտպանվելու
- Սամվել Բաբայանը դատապարտվեց վեց տարի ազատազրկման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան