Apple-ը՝ Forbes-ի ամենաթանկ բրենդների վարկանիշի առաջատար
Forbes պարբերականը հրապարակել է 2018 թվականի ամենաթանկ ապրանքանիշերի ցանկը, որն այս տարի ևս գլխավորել է ամերիկյան Apple ընկերությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Apple-ի բրենդի արժեքը կազմել է 182,8 միլիարդ դոլար, ինչը 8%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Լավագույն հնգյակում ընդգրկվել են տեխնոլոգիական հատվածը ներկայացնող Google, Microsoft, Facebook և Amazon ընկերությունները:
Այսպիսով, Google-ի բրենդը գնահատվել է 32,1 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 30%-ով: Լավագույն եռյակը եզրափակում է Microsoft-ը, որի բրենդը գնահատվել է 104,8 մլրդ դոլար՝ նախորդ տարվանից 21%-ով ավելի:
Facebook-ը 4-րդն է (94,8 մլրդ դոլար), հնգյակը եզրափակում է Amazon-ը (70,9 մլրդ դոլար):
Առաջատար 100-յակում հայտնվել են միայն այն ապրանքանիշերը, որոնք գործում են ԱՄՆ-ի տարածքում: Ընդհանուր առմամբ, Forbes-ի վարկանիշային ցանկում ընդգրկվել է 54 ընկերություն ԱՄՆ-ից, 12-ը՝ Գերմանիայից, 7-ական ընկերություն՝ Ֆրանսիայից և Ճապոնիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան