Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կվիրիկաշվիլիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Վրաստանի ազգային տոնի` Պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը մաղթել է Վրաստանի վարչապետին քաջառողջություն և հետագա հաջողություններ նրա պատասխանատու գործունեության մեջ, իսկ Վրաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:
«Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ներկայիս երկկողմ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակն այսուհետև ևս կծառայեն ի շահ մեր պետությունների»,-ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ու Վրաստանի նախագահները մտադիր են երկկողմ հարաբերությունները բարձրացնել որակեպս նոր մակարդակի
- Արմեն Սարգսյանն այսօր կմեկնի Թբիլիսի