Փաշինյանը՝ ԱԱԾ բացահայտման մասին
Պետական բյուջեին պատճառած վնասը պետք է վերականգնել, այլ տարբերակ չկա: Այս մասին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ վերջին բացահայտմանը՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բա այդ բացահայտումներն ինչի՞ համար են»,-ասաց կառավարության ղեկավարը:
Նա զերծ մնաց այլ մեկնաբանություններ անելուց ու հարցերին պատասխանելուց՝ նախաքննությանը չուղղորդելու համար:
«Ես չեմ կարող նախաքննության վրա ազդող որևէ հայտարարություն անել: Նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը: Կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում, որ նախաքննության համար ստեղծված են բոլոր պայմանները, օրենքով սահմանված ընթացակարգեր կան ու դրանք կպահպանվեն»,-ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա: 9 ամիսների ընթացքում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության անօրիանական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան