Իռլանդացիների մեծ մասը կողմ է քվեարկել աբորտների օրինականացմանը
Իռլանդիայում երեկ տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ իռլանդացիների մեծամասնությունը կողմ է քվեարկել աբորտների օրինականացմանը, մասնավորապես՝ Սահմանադրության այսպես կոչված «ութերորդ կետի փոփոխությանը»: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով The Irish Times թերթին:
Նշվում է, որ իռլանդացիների շուրջ 68 տոկոսը կողմ է քվեարկել աբորտի օրինականացմանը, 32 տոկոսը՝ դեմ: Աբորտին դեմ քվեարկածների մեծ մասը եղել է 50-64 տարիքային խմբումԻսկ երիտասարդները, մասնավորապես 18-ից 24 տարեկանները, այսինքն՝ գերակշռող մեծամասնությունը կողմ է աբորտների օրինականացմանը:
Ըստ աղբյուրի՝ հանրաքվեի պաշտոնական արդյունքները կհայտարարվեն այսօր:
Իռլանդիան Եվրոպայի ամենապահպանողական երկիրներից է, որտեղ հղիության ընդհատումն արգելվում է օրենքով: Հղիության ընդհատումը, սկսած 23-րդ շաբաթից, հնարավոր է միայն կնոջ առողջության համար սպառնալիքի առկայության դեպքում: 1983 թվականին տեղի ունեցած հանրաքվեից հետո Սահմանադրության մեջ ավելացվել էր 8-րդ փոփոխությունը, որի համաձայն չծնված երեխան և մայրը կյանքի հավասար իրավունք ունեն: