Հարավային Օսեթիայի նախագահը պնդել է, որ ռուսական զորքերը մնան տարածաշրջանում
Հարավային Օսեթիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ ռւսական զորքերը տարածաշրջանում անվտանգության երաշխավոր են հանդիսանում։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
«Այսօրվա դրությամբ Ռուսաստանը Հարավային Օսեթիայի հանրապետության անվտանգության երաշխավորն է։ Ամերիկայի կամ Վրաստանի անհասկանալի ցանկությամբ զորքերի դուրսբերան մասին խոսք լինել չի կարող»,- ասել է նա։
Նախագահը նաև հավելել է, որհամաձայն Ռուսաստանի հետ գործող պայմանագրի՝ վերջինս ապահովում է տարածաշրջանային անվտանգությունը։ Բիբիլովի կարծիքով, տարածաշրջանում կայունության պահպանման այլ միջոց չկա։
«Աշխատանքը, որ տարվում է մեր ուժային գերատեսչությունների միջև և այն պայմանավորվածությունները, որ կան նախագահների մակարդակով, խոսում են այն մասին, որ մենք մշակում ենք անվտանգության միասնական ուրվագիծ»,- ասել է նա։