Մեգան Մարքլը սեփական զինանշան է ստացել
Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, հարսանիքից հետո սեփական զինանշանն է ստացել, գրում է«Գազետա.ռու»-ն:
Զինանշանի գունային գամման հիշեցնում է Մարքլի հայրենիքի՝ Կալիֆորնիայի մասին:
«Զինանշանի վրայի երկնագույնը խորհրդանշում է կալիֆորնիական ափերը ողողող Խաղաղ օվկիանոսը, իսկ երկու ոսկեգույն ճառագայթները՝ դքսուհու հարազատ նահանգի արևը:
Ներքևի հատվածում՝ խոտի վրա, կալիֆորնիական մի քանի կակաչներ են և Քենսինգտոնյան պալատում աճող ակոկանտերներ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին