Քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մաքրման և թափոնների ոչնչացման մրցույթի տեխնիկական առաջադրանքը
ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ՄԱԶԾ-ԳԷՀ լայնածավալ ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը:
ԲՆ մամուլի ծառայությունից նիստում քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մաքրման և թափոնների ոչնչացման մրցույթի տեխնիկական առաջադրանքի նախագիծը, համադրվել դրա առանցքային կետերի վերաբերյալ համապատասխան գերատեսչությունների դիրքորոշումները։ Ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը ղեկավար կոմիտեի անդամներին է ներկայացրել նաև ծրագրի գործողությունների և կատարված աշխատանքների ընթացքը։
Նիստը նախագահել են Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ Վրեժ Գաբրիելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան