Ուսպենսկին չի իմացել «Պրոստոկվաշինա» մուտֆիլմի համար իր բազմամիլիոնանոց հոնորարի մասին
Մանկագիր Էդուարդ Ուսպենսկին չի իմացել, թե ինչքան գումար է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան վճարել իրեն `որպես «Պրոստոկվաշինա» մուլտֆիլմի ստեղծող: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով НСН-ին:
Ավելի վաղ «Սոյուզմուլտֆիլմի» խորհրդի նախագահ Յուլյանա Սլաշչևան ասել է, որ գրողին արդեն վճարել են շուրջ 6 մլն ռուբլի և 3 մլն ռուբլի էլ կվճարեն հաջորդ տարի: Նա նաև հայտնել է, որ ստուդիան առաջարկել է գրողին գնել «Պրոստոկվաշինա»-ի մասին պատմող 10 պատմությունը 5 մլն ռուբլիով:
Սակայն, Էդուարդ Ուսպենսկին պնդում է, որ հոնորարների մասին իմացել է միայն լրագրողներից: «Բոլորը գիտեն, բացառությամբ ինձնից: Ինձ հայտնի չէ, ինձ մոտ ոչ ոք չի եկել, չի դիմել: Շնորհակալություն, որ ասացիք»,- նշել է նա:
Էդուարդ Ուսպենսկիի քեռի Ֆյոդորի մասին պատմող առաջին ստեղծագործությունը՝ «Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը», հրատարակվել է 1974 թվականին։ Գրքի գլխավոր հերոսը 6-ամյա Ֆյոդորն է, ում կոչում են Քեռի Ֆյոդոր՝ նրա ինքնուրույնության համար։ Այն բանից հետո, որ նա տանն ապաստան էր տվել անտուն կատվին՝ Մատրոսկինին, իսկ ծնողները դեմ էին դրան, տղան որոշում է հեռանալ տանից։ Նա Մատրոսկինի և Շարիկ անունով շան հետ տեղավորվում է Պրոստոկվաշինո գյուղում գտնվող լքված տանը։ Գրքի հիման վրա նկարահանվել են խորհրդային 3 մուլտֆիլմեր՝ «Երեքը Պրոստոկվաշինոյից», «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» և «Ձմեռը Պրոստոկվաշինոյում»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան