Փաշինյան. Շատ քիչ նշանակումներ կան, որ միանշանակ են ընդունվում
«ԶՈՒ ԳՇ պետն իր գործունեությամբ պետք է փարատի բոլոր մտահոգությունները»: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանի՝ Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակելու հետ կապված մտահոգությանը:
Աղաբեկյանը մասնավորապես հայտարարել էր. «Պարտավոր եմ ահազանգել, ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին։ Անկեղծ անհանգիստ եմ»:
Ինչ վերաբերում է Մովսես Հակոբյանին՝ գլխավոր ռազմական տեսուչ նշանակելու վերաբերյալ արձագանքներին, կառավարության ղեկավարն ասաց.
«Գիտեք, շատ քիչ նաշանակումներ կան, որ միանշանակ են ընդունվում: Կարևոր են ոչ թե նշանակումները, այլ այն գործունեությունը, որ տվյալ պաշտոնյաները պետք է վարեն այդ աշխատանքի ընթացքում: Այսիքն, հնարավորությունը պետք է տալ, եթե որևէ մեկի աշխատանքը բավարար արդյունքներ չի բերի, դրան կհետևեն այլ որոշումներ»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը՝ ԱԱԾ բացահայտման մասին
- Լևոն Մնացականյանը շնորհավորել է Արտակ Դավթյանին ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
- Վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին
- Արթուր Աղաբեկյան. Ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնի
- Արտակ Դավթյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ
- Մովսես Հակոբյանը՝ Գլխավոր ռազմական տեսուչ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները