Նիգերիայի հավաքականի մարզիչը ֆուտբոլիստներին արգելել է ռուս աղջիկների հետ քնել
Նիգերիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Գերնոտ Ռորը հավաքականին արգելել է աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ ռուս աղջիկների հետ սեքսով զբաղվել, գրում է «Լենտա.ռու»-ն։
Նա հավելել է, որ խնդիր չի տեսնում այն բանում, եթե մարզիկների կանայք խաղից հետո կամ մարզումներ չնշանակված օրերին այցելեն նրանց։
«Ես թույլ չեմ տա ֆուտբոլիստնեևրին ռուս աղջիկների հրավիրել։ Ոչ, ոչ, ոչ։ Արգելքը չի վերաբերում միայն կապիտան Միքելին, ում ընկերուհին Ռուսաստանից է»,- նշել է Ռորը։
Ապրիլին անվտանգության և հետախուզության բրիտանացի փորձագետ Էնթոնի Գլիսը կանխատեսել էր, որ Անգլիայի հավաքական կարող են գայթակղեցնող աղջիկների ուղարկել։ Նրա կարծիքով, Կրեմլը կարող է աղջիկներին օգտագործել՝ խանգարելու անգլիացիներին հաղթել։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կանցկացվի ՌԴ 11 քաղաքներում՝ հունիսի 14-ից հուլիսի 15-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ներկայացվել է 2018 թ. Ֆուտբոլի աշխարհի գավաթի երգը
- Ֆոտբոլի աշխարհի գավաթի հիմնը հնարավոր կլինի լսել մայիսի 25-ից
- Ֆուտբոլի աշխարհի գավաթի հիմնը կկատարի Ուիլ Սմիթը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան