ԵՄ-ն Վենեսուելայից պահանջում է նախագահի նոր ընտրություններ անցկացնել
Եվրամիության ԱԳ նախարարների խորհուրդը կոչ է արել Վենեսուելայի նախագահին նոր ընտրություններ անցկացնել, որոնք կհամապատասխանեն միջազգային ժողովրդավարական ստանդարտներին և այդ երկրի Սահմանադրությանը:
«Լենտա.ռու»-ն գրում է, որ ԵՄ-ն, սահմանված ընթացակարգերի համաձայն, մտադիր է սահմանափակումներ կիրառել, որոնք ազդեցություն կունենան երկրի իշխանությունների վրա, սակայն չեն վնասի Վենեսուելայի բնակչությանը:
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել էր, որ այդ երկրի նկատմամբ պատժամիջոցները կշարունակվեն, քանի դեռ ժողովրդավարությունն այնտեղ չի վերադարձել:
Very glad that Josh Holt is now back home with his family – where he has always belonged. Sanctions continue until democracy returns to Venezuela.
— Vice President Mike Pence (@VP) May 26, 2018