Ջորջ Բուշ-ավագը կրկին հոսպիտալացվել է
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը հիվանդանոց է տեղափոխվել ցածր արյան ճնշման պատճառով: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը: Նախկին նախագահին մի քանի օր կթողնեն Մեն նահանգի հիվանդանոցներից մեկում՝ բժիշկների հսկողության տակ: Նրա գիտակցությունը տեղն է և կյանքին այժմ վտանգ չի սպառնում:
Ջորջ Բուշ-ավագը 93 տարեկան է, նա հոսպիտալացվելուց առաջ ժամանակ էր անցկացնում ընտանիքի հետ, կիրակի առավոտյան նա տեղական կազմակերպություններից մեկում ճաշելու է գնացել: Ապրիլին մահացել է Բուշ-ավագի կինը՝ Բարբարան, հաջորդ օրը նախկին նախագահը հիվանդանոց տեղափոխվեց, որտեղ տասներեքօրյա բուժման կուրս անցավ:
Հարակից հրապարակումներ`
- Ջորջ Բուշ-ավագին դուրս են գրել հիվանդանոցից
- Ջորջ Բուշ ավագը հիվանդանոց է տեղափոխվել
- Մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան