
Սարդարապատում մեկնարկեց Առաջին հանրապետության կազմավորմանը նվիրված հանդիսավոր միջոցառումը
Սարդարապատի հուշահամալիրում քիչ առաջ մեկնարկեց Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը:
Միջոցառմանը ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, քաղաքական, հասարարական, մշակութային գործիչներ:
«Շնորհավորում եմ ձեզ Առաջին Հանրապետության ու հերոսամարտերի 100-ամյակի առիթով»,-տոնական զորահանդեսի մասնակիցներին ողջունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Միջոցառմանը կարող եք հետևել ուղիղ միացմամբ: