Եվրոպայում ցանկանում են արգելել պլաստիկե սպասքի օգտագործումը
Եվրահանձնաժողովը նախատեսում է արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկե սպասքը։ «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, արգելքը վերաբերում է պլաստիկե ափսեներին, ձողիկներին, պատառաքաղ-դանակին, բամբակի փայտիկներին, փուչիկների համար նախատեսված ձողիկներին:
Բացի այդ նախատեսվում է սահմանափակել պլաստիկե տարաններով փաթեթավորումը սրճարաններում:
Եվրոկոմիսար Գյունտեր Էթինգերի կարծիքով, նման միջոցառումների արդյունքում կկրճատվի թափոնների ծավալը, իսկ պլաստիկե իրերի վերամշակումը ձեռնտու չէ:
Փաստաթղթերի այդ փաթեթն այսօր ներկայացվելու է Բրյուսելում:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում մեկանգամյա օգտագործման սպասք արտադրողներից հատուկ տուրք կգանձվի
- Փարիզում հրաժարվում են պլաստիկե տոպրակներից
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում