ԱԱԾ տնօրենն առաջիկայում նոր բացահայտումներ է խոստանում
Առաջիկա օրերին կշարունակվեն ԱԱԾ գործողությունները՝ այլ ոլորտներում, այլ անձանց հետ կապված։ Մայիսի 28-ին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ ինչպես և խոստացել էին՝ բոլոր ապօրինի հարստացածները, կոռուպցիոն սխեմաներով աշխատողները, կոռումպացված պաշտոնյաները և առհասարակ օրինախախտները կպատժվեն։ Նա խոստացավ՝ պայքարը լինելու է շարունակական և անզիջում։
«Մեր քայլերը լինելու են հետևողական, բոլոր ապօրինի հարստացածները և առհասարակ օրենք խախտածները ենթարկվելու են պատասխանատվության։ Դուք տեսնում եք, որ մենք փոխել ենք աշխատաոճը և հրապարակային ենք աշխատում, համբերեք և առաջիկա օրերին կտեսնեք շատ բացահայտումներ։ Մենք մեր աշխատանքով ցույց ենք տալիս՝ ինչ ենք անում, դա կլինի շարունակական»,- ասաց նա։
Հարցին՝ արդյոք նախկինում նույն այդ սխեմաները չեն գործել, Վանեցյանն արձագանքեց, որ ինքը կարող է համակարգի անունից խոսել իր պաշտանավարման օրվանից՝ 2018 թ. մայիսի 10-ից սկսած։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ բացահայտումների հետ կապված՝ այս օրերին որևէ մեկը չի՞ դիմում խնդրանքով կամ միջնորդությամբ։
«Ինձ ոչ ոք չի միջնորդել, կարծում եմ՝ նման բան ոչ ոք իրեն թույլ չի տա»,- ասաց նա՝ կրկին խոստանալով, որ առաջիկայում տարբեր ոլորտներում կլինեն բացահայտումներ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. Նոր Ամասիայում հայտնաբերած օդապարիկն իրենից վտանգ չի ներկայացնում
- Փաշինյանը՝ ԱԱԾ բացահայտման մասին
- ԱԱԾ. Հարցաքննության են կանչվել ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ
- Ապօրինի հարստացածների գործով կան բերման ենթարկվածներ. ԱԱԾ տնօրեն
- ԱԱԾ պետը սկանդալային բացահայտումներ է խոստացել
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին