«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության աշխատակիցները չեն ընդունում իրենց մեղքը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասաության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր որոշում է կայացվել երկու ամսով կալանավորել «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության հաշվապահական ծառայության ղեկավար Սիմոն Առաքելյանին և գլխավոր հաշվապահ Տիգրան Զոհրաբյանին:
Panorama.am-ի հետ զրույցում նրանց փաստաբան Արմեն Անդրիկյանը հայտնեց, որ խափանման միջոցի վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած երկու միջնորդությունը դատարանը բավարարել է, սակայն ինքը պատրաստվում է օրենքով սահմանված տասն օրվա ընթացքում բողոքարկել դատարանի որոշումը:
«Իմ պաշտպանյալները չեն ընդունում մեղքը, մեզ համար անհասկանալի է, թե ինչի մեջ են նրանք մեղադրվում: Որոշման մեջ նշված չէ հակաիրավական մի արարք, որը նրանք կատարելով արել են նախաքննական մարմնի կողմից ներկայացված հանվագործությունը: Նման նշում չկա, ոչ մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ որոշման մեջ, ոչ էլ կալանավորումը խափանման միջոց կիրառելու որոշման մեջ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարել էր՝ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և պատասխանատու ևս երեք աշխատակիցներ ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Քրեական գործով որպես վկա հարցաքննության են կանչվել ՀՀ ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ տնօրենն առաջիկայում նոր բացահայտումներ է խոստանում
- Փաշինյանը՝ ԱԱԾ բացահայտման մասին
- ԱԱԾ. Հարցաքննության են կանչվել ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ
- Ապօրինի հարստացածների գործով կան բերման ենթարկվածներ. ԱԱԾ տնօրեն