2017 թվականին արձանագրվել է դրամի արժևորում. Ատոմ Ջանջուղազյան
«Հաջորդ տարվանից սկսած բյուջեն ու կատարողականը ներկայացնելիս հիմնական շեշտադրումը կատարվելու է արդյունքային ցուցանիշների վրա»,- այսօր Ազգային ժողովում «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նախարարը նշեց, որ մակրոմիջավայրի վրա ազդել է պղնձի համաշխարհային գների դինամիկան, որն աճել է 2016թ.-ից հետո և դրական գործոն հանդիսացել:
«Մակրոմիջավայրի վրա ազդել են նաև սերտ հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, որի համար էական նշանակություն ունեն նավթի համաշխարհային գները: Ռուսաստանի հետ մեզ կապում են մասնավոր տրանսֆերտները, առևտրաշրջանառությունը, ուղղակի ներդրումները, որոնք էական ազդեցություն են ունենում տնտեսության վրա»,- ասաց Ջանջուղազյանը։
Նրա խոսքով՝ թեև ակնկալվում էր 3,2 տոկոս տնտեսական աճ, սակայն արձանագրվեց 7,5 տոկոս իրական տնտեսական աճ. «Սա պայմանավորված է Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերի կանխատեսվածից ավելի բարձր լինելու հանգամանքով: Ռուսաստանի դաշնությունից նշանակալի գործոն հանդիսացող տրանսֆերտների դինամիկան աճել է շուրջ 18 տոկոսով: 663 միլիոն դոլարով պակաս տրանսֆերտներ ենք ստացել: Դրամ-ռուբլի երկկողմանի փոխարժեքի զարգացումները ևս շատ կարևոր են առևտրաշրջանառության տեսանկյունից: Արտահանման 44,6 տոկոսի աճ ենք ունեցել, արձանագրվել է դրամի արժևորում»։
Ֆինանսների նախարարը հայտնեց, որ կառավարությունը իր լիազորությունների շրջանակներում աճ է կանխատեսել եկամուտների համար, քան բյուջեի մասին օրենքով էր պայմանավորված:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան