Ուսանողները ԵՊՀ-ում շարունակում են բողոքի ակցիան
Ուսանողները շարունակում են մնալ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի գիտխորհրդի նիստերի դահլիճում՝ շարունակելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականով բողոքի ակցիան։
Ուսանողները նշում են, որ չեն պատրաստվում է հեռանալ շենքից և շարունակելու են իրենց ակցիան։ Նրանց են միացել նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներն՝ իրենց երաժշտական գործիքներով և համերգ կազմակերպել այնտեղ։
Լրագրողների հետ զրույցում ակտիվիստ, ուսանող Դավիթ Պետրոսյանն անդրադարձավ քիչ առաջ ԵՊՀ տարածած հայտարարությանը՝ նշելով. «Այս ամենը որպես քաղաքական միտվածություն որակելը սխալ է»։
Նա նշեց, որ դեռևս որոշում չունեն, գիշերը կմնան համալսարանում, թե ոչ։
Նշենք, որ այսօր ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ հանդիպումից հետո մի պահ բողոքող ուսանողները փակել էլ նիստերի դահլիճի ելքը և չէին թողնում, որ նա դուրս գա այնտեղից։ Դուրս գալուց որոշ ժամանակ անց Արամ Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել էր և նրան զննելու էին գնացել շտապօգնության աշխատակիցները:
Հարակից հրապարակումներ`
- «Ակնկալում ենք արագ և գործուն աջակցություն՝ ԵՊՀ-ն քաղաքական ճնշումներից զերծ պահելու համար». հայտարարություն
- ԵՊՀ ռեկտորը չի պատրաստվում զիջումների գնալ
- Արամ Սիմոնյանը նշել է, թե որ դեպքում է հնարավոր ԵՊՀ ռեկտորի հրաժարականը
- «Դուք չեք տիրապետում ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակին». Ուսանողը՝ ռեկտորին
- Ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտորի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան